Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Նոամ Չոմսկի. Էրդողանը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայություն

Նոամ Չոմսկի. Էրդողանը փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայություն
11.10.2020 | 20:13

Փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան Նոամ Չոմսկին անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախի ուղղությամբ՝ նշելով, որ Էրդողանը փորձում է Թուրքիայում ստեղծել Օսմանյան խալիֆայություն, տարածել իր կշիռը, իսկ Իսրայելի համար միևնույն է, թե իր վաճառած զենքով ում կսպանեն:

ԱՄՆ-ում գործող «Այլընտրանքային ռադիոյի» հիմնադիր և տնօրեն Դավիթ Բարսամյանի հետ զրույցում պատմաբանը նկատել է, որ իրական ճգնաժամը սկսվել է, երբ Ադրբեջանը, անշուշտ, թուրքական աջակցությամբ, իսրայելական զենք է կիրառել: Եվ ադրբեջանական զինված ուժերը դրանցով սպանում են Լեռնային Ղարաբաղի հայերին: «Էրդողանը Թուրքիայում հիմնականում փորձում է ստեղծել Օսմանյան խալիֆայության նման մի բան, իսկ ինքը՝ որպես խալիֆ, գերագույն առաջնորդ, իր կշիռը տարածել ամբողջ տարածքում և միաժամանակ ոչնչացնել ժողովրդավարության մնացորդները Թուրքիայում: Իսրայելը հետաքրքրված է միայն զենքի վաճառքով: Նրանք վաճառում են ցանկացած մեկին՝ հաշվի չառնելով, թե ում են սպանելու դրանով»,- ասել է Նոամ Չոմսկին: Նա նկատել է, որ բազմաթիվ չարագործ ուժեր կան ներգրավված, և կարելի է միայն հուսալ, որ կգործադրվեն միջազգային որոշակի ջանքեր՝ մեղմելու ոճրագործությունները և ագրեսիան՝ նախքան կվերծավի զանգվածային ջարդերի և, հնարավոր է, միջազգային պատերազմի:


Անդրադառնալով Բարսամյանի հիշեցմանը, որ Թուրքիան Սիրիայից ԻՊ-ի ջիհադական վարձկաններ է բերել՝ Ադրբեջանի հետ կռվելու ընդդեմ հայերի, նա նկատել է, որ դա միանգամայն ճիշտ է: «Թուրքիան նույնն է անում նաև Լիբիայում, դա այն վայրերից մեկն է, որտեղ Էրդողանը փորձում է տարածել իր ուժը»,- նշել է Չոմսկին:


Նա նաև խոսել է Հայաստանում 2018-ին իրական ժողովրդավարական հեղափոխության մասին: Պատմաբանը շեշտել է, որ պետք է միջազգային լուրջ ջանքեր գործադրվեն՝ ներկայիս ագրեսիան դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղի խճճված խնդիրը լուծելու նպատակով ինչ-որ միջոց գտնելու համար: «Դա հեշտ լուծելի չէ, բայց ողջամիտ բանակցությունների միջոցով կարող է լինել հնարավոր արդյունք»,- եզրափակել է նա:

Դիտվել է՝ 2609

Մեկնաբանություններ